13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Շարունակվեց բյուջեի կատարողականի քննարկումը

 Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին  հատկացված ֆինանսական միջոցների եւ  ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կատարված հատկացումներն ու ծախսերը, իսկ ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը, ներկայացրին  իրենց կառույցներում իրականացված ծրագրերն ու ուղղությունները, ծավալված հարցուպատասխանի ընթացքում անդրադարձան նաեւ առաջիկա աշխատանքերին, պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Հանրապետության գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝  հաշվետու տարում կրթության ոլորտին  հատկացվել է 104,1 մլրդ դրամ, որից օգտագործվել է 102,9 մլրդ դրամը: Իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը:

 Միջնակարգ կրթությանը հատկացվել է 49 մլրդ դրամ, նախադպրոցական եւ տարրական կրթության համար օգտագործվել է 22.2 մլրդ դրամ, իսկ բարձրագույն կրթությանն ուղղվել է 7,8 մլրդ դրամ: Այս ծրագրերի կատարողականը կազմել է 100 տոկոս:

4,1 մլրդ դրամի շրջանակներում հիմնանորոգվել են հանրապետության 71 դպրոցներ: ՙՀանգիստ եւ սպորտ՚ հոդվածներով հատկացվել է 1,4 մլրդ դրամ, մշակութային ծառայություններ հոդվածով նախատեսվել եւ հատկացվել է 14,9 մլրդ դրամ: Կատարողականը կրկին 100 տոկոս է:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը նախորդ տարվա բյուջեով հատկացվել է 31 մլրդ 952 մլն դրամ,  իրականացված 70 ծրագրերի  կատարողականը կազմել է 96,8 տոկոս: Բացի այս՝ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 620 մլն դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ:

Գիտության պետական կոմիտեն իրականացրել է 65 ծրագիր՝ ծախսելով 9 մլրդ 111 մլն դրամ: Կատարողականն այստեղ 99,1 տոկոս է:

ՀՀ սփյուռքի մնախարարությունն իրականացրել է 14 ծրագիր՝ ծախսելով 722,4 մլն դրամ: Կատարողականը կազմել է 94,8 տոկոս: 

ՀՀ մշակույթի նախարարությունն իրեն հատկացված 14 մլրդ 353 մլն դրամով իրականացրել է 42 ծրագիր, իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունն իր գործունեությունն իրականացրել է՝ ունենալով 4,7 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը  հատկանշական համարեց , որ բոլոր նախարարություններում  ծրագրերն իրականացվել են գրեթե 100 տոկոսով՝ բացառությամբ սոցիալական փաթեթով ապահովագրության, որը թերակատարվել է:

ՀՀ հեռուստատեսության  եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հաշվետու տարում հատկացվել է 3,2 մլրդ դրամ, որն օգտագործվել է ամբողջությամբ: 3,3 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը. կատարողականը կազմել է 99,8 տոկոս: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ