26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանուհին Երեւանում մասնակցել է Գոհար Ավետիսյանի հարսանիքին․ ադրբեջանական նոր հիստերիա /ֆոտո/

Նախորդ շաբաթ օրը Երեւանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտյալ Վահիկի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքի կապակցությամբ Մոսկվայից բազմաթիվ հյուրեր էին ժամանել, որոնց թվում նաեւ՝ ազգությամբ ադրբեջանուհի ռուսաստանցի ոճաբան Նազիլա Մեհդիևան։ Վերջինը ՌԴ քաղաքացի է։ Այս փաստն իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։

ВКонтакте սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկում՝ Азербайджан онлайн-ում, բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել։ Նազիլային դավաճան են անվանել, նրան մահ կամեցել, ասել, որ նրա նմանները չպետք է ապրեն եւ այլն։

5572122

Ոճաբանը նյարդայնացել է քննադատություններից և այդ կապակցությամբ գրառում կատարել Istagram-ի իր էջում։

Նազիլան նշել է, որ չէր պատկերացնում, որ բուռն արձագանքի կարժանանա ադրբեջանցիների և ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։ «Ես ծնվել եմ Ռուսաստանում և ունեմ ՌԴ քաղաքացիություն։ Կարող եմ մեկնել ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան, և ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Այո, ես ադրբեջանցի եմ, սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կա նրա մեջ, որ ես մեկնել եմ Երեւան՝ ընկերուհուս հարսանիքին։

Հանգստացեք, ձեզ պահեք ձեր կարծիքն ու մի կախվեք քաղաքականությունից»,- գրել է Նազիլան՝ նշելով, որ բոլորին խաղաղություն  ու բարություն է մաղթում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ