20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը օրն էլ է որոշել

Արդեն հայտնի է՝ ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել:Օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը: Մամուլը գրում է՝ նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված:

Անդրադառնալով այս թեմային՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Հավանական է, որ Ծառուկյանը վերադառնա, ինչո՞ւ ոչ: Ցնկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ, դադարեցնել այդ գործունեությունը,  հետո վերադառնալ: Կարծում եմ՝ Ծառուկյանը որոշել է վերադառնալ: Հիմա էլ ապահովում  են վերադարձի ցուցադրական մասը: Քաղաքականության մեջ, ըստ էության,  դա նորմալ երևույթ է: Եթե Ծառուկյանը որոշած լիներ չվերադառնալ, այդ ամենը չէր էլ լինի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ