01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության փաստով կան ձերբակալվածներ. ոստիկանություն

Ըստ Հայաստանի ոստիկանության կայք-էջի, հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ:

 Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան,  Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք  Բուդաղյանը  ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ  Բուդաղյանը  եւ 1975 թ. ծնված Նիկոլայ  Աբրահամյանը  հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը եւ  Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը: 
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանություն են բերման ենթարկվել եւ հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք  հարցաքննվում են:
Կան  ձերբակալվածներ:
Կատարվում է նախաքննություն:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաձնատան մոտ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ