12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Միջոցառումները տեւել են մինչ ուշ երեկո

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում երեկ ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են երեխաներին նվիրված տոնական միջոցառումները:  

Վարչական շրջանների տարբեր հատվածներում, այդ թվում նաեւ բակային տարածքներում, մանկապարտեզների, դպրոցների եւ մշակութային օջախների սաների մասնակցությամբ կազմակերպվել են բացօթյա համերգային ծրագրեր` պարային  եւ երաժշտական կատարումներով: Նկարչական խմբակներ հաճախող կամ պարզապես նկարել սիրող երեխաները եւս հնարավորություն են ունեցել իրենց կարողությունները ցուցադրել գեղանկարի ու կավճանկարի միջոցով:

Միջոցառումների շրջանակում մանուկները հնարավորություն են ունեցել նաեւ շփվելու, խաղալու եւ լուսանկարվելու սիրված հեքիաթների եւ մուլտֆիլմերի հերոսների հետ:

Անցկացվել են նաեւ մարզական առաջնություններ: Սկսնակ փոքրիկ շախմատիստներն իրենց ուժերն են չափել խաղատախտակների առաջ: 

Երեխաների հետ տոնին մասնակցել են նաեւ ծնողները, տատիկ-պապիկները, ովքեր հիացմունքով նշել են, որ մայրաքաղաքում տիրող տոնական ուրախ տրամադրությունը նաեւ իրենց է վարակել:

Օրվա առիթով երեխաների համար այցելություններ են կազմակերպվել թանգարաններ, գադարաններ,  ինչը  դպրոցահասակ երեխաների համար եւս մի առիթ էր  ծանոթանալու հայ եւ արտասահմանյան գրողների ստեղծագործություններին:

Միջոցառումներ են անցկացվել նաեւ զբոսայգիներում եւ պուրակներում, որտեղ մանուկներին վարչական շրջանների աշխատակազմերի, տարբեր տնտեսվարողների կողմից անակնկալներ են մատուցվել: Լարախաղացներ ու աճպարարներն էլ իրենց հերթին հմուտ հնարքներով զարմացրել են փոքրիկներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ