21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ նիստերը կազմակերպված էին բարձր մակարդակով. ԵԽԽՎ նախագահ

Արտգործնախարարը հանդիպեց ԵԽԽՎ նախագահին

Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։

Հանդիպմանը  հանգամանալից քննարկվեցին Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի եւ ԵԽԽՎ համագործակցությունը:

Անդրադառնալով նախորդ օրերին Երեւանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերին՝ Ժան-Կլոդ Մինյոնը նշեց, որ դրանք կազմակերպված էին բարձր մակարդակով եւ առաձնանում էին բովանդակային քննարկումներով եւ արդյունավետությամբ:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասի խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ