20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պատժի նպատակներին կարելի է հասնել նաև ազատազրկման վայրից դուրս. փոխնախարարը մանրամասնել է

Պրոբացիայի ծառայության ներդրման համակարգում արդեն կան տեսանելի  արդյունքներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Փորձարարական կարգով ԵԽ-ի հետ Վանաձորում եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում սկսել էինք այդ ծառայությունները: Պրոբոցիայի ինստիտուտը վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն է ենթադրում: Պատժի նպատակներին կարելի է հասնել նաև ազատազրկման վայրից դուրս, այսինքն համայնքում պատիժն ապահովելով»,-ընդգծել է Սուրեն Քրմոյանը:

Քրմոյանի նկատում է, որ  պարտադիր չէ, որ անձն իր պատիժը կրի անազատության մեջ, նա կարող է կրել իր համայնքում. «Դրա համար ստեղծվել է պրոբացիայի համակարգը: Այն, իհարկե, դեռեւս ամբողջ ուժով չի գործում, այնուամենայնիվ, վերջին ամիսներին կատարած աշխատանքն ունի իր արդյունքները: Ի տարբերություն այլընտրանքային պատիժների կատարման նախկին համակարգի, պրոբացիայի ծառայությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում անձի ուղղմանը: Միայն այն, որ պրոբացիայի ծառայությունն ավելի սերտ է շփվում պատիժը կրող անձի հետ, նշանակում է, որ սա այլ մեթոդ է»,- ասել է փոխնախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ