Բա ոնց են գնացել սաղ ՀՀՇ-ականները լցվել Հանրապետական կուսակցություն /վիդեո/
”Մեզ մոտ իշխանափոխությունը հնարավոր է միայն այն ժամանակ, եթե զինվորականությունն իրեն վիրավորված զգա, անվտանգության ծառայությունները, եթե իշխանությունները վիրավորեն իրենց, այդ ժամանակ ոչ նախագահներին եմ նախանձում, ոչ էլ որևէ մեկին, որովհետև այն ժամանակ ում հետ ուզում ես բանակցի, ինչ միջնորդ ուզում ես ուղարկի, չի ստացվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
”Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ կպարտվի: Լևոն Տեր-Պետրոսյան, քանի որ նա մեր նախադեպն է պատմական, որ եկել են ուժերը, ասել են` Լյովիկ հերիք ա, գնա սև տուն նստի: Ժողովրդավարական հեղափոխության նախադեպը սա է”,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ այդպիսի հեղափոխություններ հայ ժողովրդին պետք չեն, դրանք միայն ավելի կվատացնեն վիճակը:
Քաղաքագետն ընդգծեց, որ հասարակական բողոքի ալիքը, որ այս պահին ինչ որ չափով առկա է, կարող է ղեկավարել ընդդիմությունը, սակայն շատ ավելի ճիշտ կլինի, եթե այն սկսի ղեկավարել ՀՀԿ-ի մտավոր զանգվածը: ” Ինչպես եղել է 1998-ին, ՀՀՇ-ի ներսից պայթել է, այդ անորակ ՀՀՇ կոչվածը ներսից է պայթել, ու երկրպահաները տեսել են, որ տանում են դեպի անդունդ երկիրը:
Բա ոնց եղավ, որ մի գիշերվա մեջ գնացին երկրապահ դարձան, բա ոնց են գնացել սաղ ՀՀՇ-ականները լցվել Հանրապետական կուսակցություն, սա է իշխանափոխության Հայաստանի մեթոդը”,-ասաց Շաքարյանցը:
Մանրամասները` տեսանյութում: