12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սպառնում են անգամ կյանքից զրկել. 100 հոգի Ազատության հրապարակում/վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հրավիրած հանրահավաքը Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` անցավ գրեթե դատարկ հրապարակում՝ մոտ 100 հոգու ներկայությամբ: Չնայած դրան Նախախորհդարանը հավաքվածներին ներկայացրեց իր ծրագրերը:

Նախ հայտարարվեց, որ նրանից հետո, երբ Նախախորհրդարանը որոշել է ու հրապարակային տեղեկացրել է, որ երկու շաբաթը մեկ հավաքներ է անցկացնելու և մտադրություն ունի վերակազմավորել Հայաստանի իշխանական համակարգը, հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել ”Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի և մյուսների նկատմամբ: Նրանց նույնիսկ կյանքից զրկելու սպառնալիքներ են եղել, շարունակ հեռախոսազանգեր են ստանում: 

Գարեգին Չուքասզյանը ներկայացրեց այն կետերը, որոնցով իրենք առաջնորդվելու են, և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: 

Վերջինս նշեց, որ իրենց պայքարն էլ է լինելու շաղգամի հեքիաթի նման: Իրենք փոքրաթիվ ուժից մեծաթիվ են դառնալու և փոխելու են ամբողջ համակարգը:

Իսկ թե մասնավորապես ինչ են անելու, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ