14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարար Նալբանդյանը հանդիպեց Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ

Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնականայցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի ՖահդԱլ-Ռաշիդի հետ։

Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարարՆալբանդյանը կարեւորեց երկու պետությունների խորհրդարանականհամագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձեւաչափով փոխշփումները զգալիորեննպաստում են  երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնականայցելությունը, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններըարդեն կյանքի են կոչվում։

Քուվեյթի խորհրդարանի նախագահն իր հերթին շեշտեց, որ Հայաստանումունեցած հանդիպումները շատ բովանդակային են եւ օրենսդիր մարմնիաջակցությունը հայտնեց երկու երկրների կառավարությունների կողմից երկկողմփոխգործակցության ընդլայնմանն ուղղված գործուն քայլերին։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ Քուվեյթում եւ Երեւանումդեսպանատների հիմնումից հետո երկու երկրների հարաբերությունները որակականնոր փուլ են թեւակոխել։

Քուվեյթի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձանքաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում հարաբերություններիամրապնդմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծմաննպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Այս համատեքստում նախարարՆալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում գտնվող սիրիահայերինՔուվեյթի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ