Օժանդակել է միայն տիկին Ալեքսանյանը

“Էքս պրոդաքշն “ կազմակերպության տնօրեն Գևորգ Աղաբալյանը աշխատանքի ըմթացքում հասկացել է, որ հայ փոքրիկներին հարկավոր են նոր մուլտֆիլմի հերոսներ: Շրեկին, Թոմիին ու Ջերիին հարկավոր է փոխարինել հայկական կերպարներով, որոնք ավելի հոգեհարազատ կլինեն հայ մանուկներին:
Այսօր ”Հենարան” ակումբի հյուրերի թվում էին նաև մուլտֆիլմի հերոսները` Մերի Փերին և Չարչարիկը:
” Նպատակը այն էր, որ կարողանայինք երեխաներին վերադարձնել իրենց արդար ու մաքուր մանկությունը, կերպարները ստեղծվեցին մեր կողմից, հետո առաջացավ խնդիր այն մասսայականացնելու և տարածելու”:
Գևորգ Աղմալյանը տեղեկացրեց, որ այս նախագիծը մոտ մեկ ամիս եղել է եթերում, սակայն այն հեռուստաընկերությունը, որով եթեր էր գնում, մուլտֆիլմը մերժել է պատճառաբանելով, որ իրենց հեռուստաալիքը քաղաքական ուղղվածություն ունի, և այս նախագիծը կոմերցիոն շահույթ չի հետապնդում:
Հայկական մուլտֆիլմի մերօրյա հերոսները այժմ մեր մանուկներին հասանելի կլինեն սկավառակների միջոցով:
Գևորգ Աղմալյանը ասաց, որ միակ կազմակերպությունը, որ օժանդակել է իրենց, դա եղել է “Երևան Սիթի” սուպերմարկետների ցանցի տնօրենը.” Տիկին Ալեքսանյանը օժանդակեց մեզ, ասելով որ ինքն էլ է մայր, և կարծում է, որ նախագիծը հարկավոր է մեր երեխաներին”:
Գևորգ Աղմալյանը տեղեկացրեց նաև, որ իրենց կազմակերպությունը կոմերցիոն շահույթ չի հետապնդում և պատրաստ է անգամ ձայնասկավառակներ նվիրել մանկատներին և կարիքավոր ընտանիքների փոքրիկներին: