15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատավարձ չենք ստանում, բայց մենք էլ ենք օգնելու բանակին

«Բանակին 1000 դրամ տալու գաղափարը վատը չէ, բայց որ դա պիտի պարտադիր լինի, վատն այ դա է։ Լավ բան անելիս մարդը դա ի սրտե պիտի անի, ոչ թե ստիպողաբար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչներից մեկը։

Վերջինս շեշտեց՝ իրենց գյուղում քչերն ունեն աշխատանք, բայց հավատացած է, որ աշխատանք չունեցող մարդիկ էլ կցանկանան բանակին օգնել։

«Մենք որ չենք աշխատում, մեր աշխատավարձից պահել չեն կարող, դա չի նշանակում, որ մենք բանակին   օգնել չենք կամենա։ Ուղղակի այդ «պարտադիր» բառը շատերին է բարկացրել։ Դա չպիտի լինի պարտադիր։ Ով կամենա, պիտի օգնի, ով  ոչ՝ պետք չէ ստիպել։ Առանց այդ էլ, ամենքս գիտենք՝ մեր ժողովրդի վիճակը լավ չէ։ շատերն իսկապես հնարավորություն չունեն, ո՞նց փող տան։  Մեկ էլ մի վախ կա․ այդ փողը կհասնի՞ տեղ։ Մենք չենք աշխատում, աշխատավարձ չենք ստանում, բայց մենք էլ ենք օգնելու բանակին։ Գյուղացի մարդիկ ենք, գյուղատնտեսությունը կա ու կա։ Մենք էլ մեր չափով ենք փող աշխատում։ Մենք էլ մեր  չափով կօգնենք մեր զինվորին՝ գումարով, մրգով, բանջարեղենով․․․ ինչով կկարողանանք», – ասաց մեր  զրուցակիցը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ