Մալխասը կլքի՞ Հայաստանը /վիդեո/
Երևանում այն ամենը, ինչ կապված է ջազի հետ, նրա անվամբ է փաթեթավորված: Մալխաս անունը “բրենդ” է` ջազ բրենդ: Մալխասը /Լեւոն Մալխասյան/ 60-ականների սկզբին երաժշտական հեղաշրջման հեղինակն է` ջազի նոր որակ բերած մաեստրոն է: Այսօր Հայաստանում ջազի որակը զիջում է, բայց Մալխասը լավատես է.
“Ջահել սերնդի ցանկացած հետաքրքրասիրություն ջազի հանդեպ, ցանկացած ջազ ակումբի բացում ինձ ուրախացնում է:
Ջազի սիրահարները Հայաստանից գնում են, այլ երկրներում պահանջարկը մեծ է` փող են աշխատում.” Մեկնում են աշխատանքի, հրավերներ են ունենում բնականաբար` Մոսկվա, Էմիրաթ, Գերմանիա , մերը տանում են` ինչ արած”:
Ընդհանրապես երաժշտական որակն այսօր չի գոհացնում ջազմենին. “Թուրքաարաբական էտ մուղամները մտնում են մեր կենցաղի մեջ ու կամաց-կամաց դառնում ապրելաձև”,-Henaran.am-ի հետ զրույցում իր համար ցավոտ թեման շոշափեց Մալխասը:
Հայաստանից մեկնած ջազմենների օտար ափերում ապրուստ գտնելու օրինակը մտածելու առիթ չի տվել արդյո ՞ք Լևոն Մալխասյանին: Կգնա՞ Մալխասը Հայաստանից:
Հարցերի պատասխանները գտեք Henaran.am-ի տեսանյութում: