27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կառավարության շենքի դեմը ինձ կմեխեմ ». Արմենը սպառնում է

Երեւանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 16-ից բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանը հայտնում է, որ  իրեն մինչեւ նոյեմբերի 16-ը աշխատանքի հարցը լուծելու խոստում էին տվել, որն այդպես էլ չի կատարվել:

«Ինձ այնպիսի գործ են առաջարկում, որ ամսվա մեջ 4 անգամ իրեն հարմար օրերին տանը մնամ: Ես էտպես չեմ կարող: 80 տարեկանը անց մայր ունեմ ու մենակ ես եմ խնամում: Անասուն եմ վերցրել վարկով ու հիմա հնարավորություն չունեմ: Օր ու ժամ չեմ ասում, բայց ասում եմ, որ գալու եմ Կառավարության շենքի դեմը ինձի մեխեմ ու հրաժարվեմ ՀՀ քաղաքացիությունից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Երանոսյանը:

Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա աշխատել է Վարդենիսի ոսկու հանքերում:

«4 տարի աշխատել եմ ու բազմաթիվ պարգևատրումներ ունեմ, հիմա հանել ինձ շպրտել են: Հետս պրիցիպի են ընկել: Կարեն Կարապետյանին եմ դիմում ու ամեն քայլի պխատրաստ եմ»,-ասում է Արմեն Երանոսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ