14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, խաղաղ բանակցային գործընթացով եւ մադրիդյան սկզբունքներով. ԵԽԽՎ նախագահ

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երևան է ժամանել  մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին:

Ողջունելով  պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն  տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: ՙԵվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձեւավորման գործում՚:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ հայկական կողմը  հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: ՙԱդրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում՚,-ասաց ԱԺ նախագահը:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարեւորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները`այս համատեքստում բարձր  գնահատելով խորհրդարանի  դերը: Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝  ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր եւ պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը եւ հավաստիացրեց, որ իր  աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում  նախաձեռնությունների իրականացմանը:  

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը նշեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ