12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գյումրու դպրոցի տնօրենը հափշտակել է երեխաների սննդի գումարը

Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի, մասնավորապես` «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռք բերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ