Կրկին շտեմարանների ստվերային բիզնեսի մասին

Կրկին շտեմարանների բիզնեսի մասին. Մայիսի 29 – ին Հ 1 – ի “Հրապարակում” կառավարության լրատվական հաղորդման ժամանակ, որը նվիրված էր շտեմարաններին, ԳԹԿ-ի պաշտոնյա Արա Իսպիրյանն այն հարցին, թե ինչու ՀՀ վարչապետի` շտեմարանները չեն կարող բիզնես լինել հայտարարությունից հետո միայն շտեմարանները հայտնվեցին իրենց կայքում, պատասխանեց, որ այդ մասին անհրաժեշտ եղավ հրատարակիչների հետ բանակցել ու համոզել:
Հասարակությունը երեւի չգիտի, որ հայոց լեզվի շտեմարանների հնգհատորյակն էլ ԳԹԿ -ն է հրատարակել, ուրեմն ձեզ ով համոզեց, որ հրապարակեցիք, ինչու հունվարին դուք օրինակ չեղաք եւ չհրապարակեցիք, եթե դա ձեզ համար բիզնես չէր, իմ կարծիքով, այն էլ ստվերային:
Նախկին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն է իր տեսակետը ներկայացրել “ֆեյսբուքյան” հանրագրում