06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Երեւանում հիմնադրվեց Իսրայելի պատվո հյուպատոսություն /վիդեո/

Իսրայելի Անկախության հռչակման և նաև Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության  հիմնադրման կապակցությամբ Հայաստանում Իսրայելի հյուպատոսությունը այսօր “Արմենիա մարիոտ” հյուրանոցի Տիգրան մեծ շքասրահում կազմակերպել էր ընդունելություն:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի հասարակական քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, արվեստագետներ և դեսպաններ:

Ընդունելությանը ներկա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շնորհավորելով նորընտիր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին՝ ԱԺ փոխխոսնակը խոսեց հայ և հրեա ժողովուրդների բարեկամության մասին: Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց հրեա ժողովրդին անկախության տոնի առթիվ և պատմական էքսկուրսով ներկաներին ներկայացրեց օրվա խորհուրդը:

Նորընտիր հյուպատոսը նշեց, որ ինքը իրեն շատ պարտավորված է զգում  և իր երախտագիտությունը հայտնեց Իսրայելի դեսպանին վստահության համար:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ