08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նորվեգիայի դեսպանին

Մայիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կատարած աշխատանքի համար: Նախարարը հավելեց, որ փոխհամագործակցությունը վերջին տարիներին նոր դինամիկա է ստացել, հաճախակիացել են փոխադարձ այցելությունները և շփումները։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ ունեցած իր հանդիպմանը երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Դեսպան Հոուգն ընդգծեց, որ իր գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս նպաստել հայ-նորվեգական հարաբերությունների ընդլայնմանը, որոնք, նրա բնորոշմամբ, գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում Նորվեգիայի կողմից իրականացվող ծրագրերին, տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության խթանման հնարավոր ուղիներին:

Հայ-նորվեգական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Կնուտ Հոուգին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ