Թուրքիան ցանկանում է, որ Աթեշյանը ընտրվի
«Պոլսո պատրիարքի ընտրությունների համար պատրիարքարանից ոչ ոք Թուրքիայի համապատասխան մարմիններին չի դիմել»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը:
«Մենք այստեղ նրա համար ենք, որ ճշմարտությունն ասենք, օգնենք Ձեր նմաններին, մոլորյալներին: Երբևէ Պոլսո պատրիարքարանը չի դիմել, որ մենք ցանկանում ենք պատրիարքի ընտրություններ անցկացնել, ո՛չ»,- նշեց Հացպանյանը:
Սարգիս Հացպանյանի խոսքով՝ երբ արդեն Թուրքիայի դատարանի որոշմամբ՝ Մեսրոպ պատրիարքը անգործունակ ճանաչվեց, պատրիարքի փոխանորդն ստիպված եղավ արդեն նոր ընտրություններ անցկացնելու նամակով դիմել համապատասխան մարմիններ:
«Նա շանս չունի ընտրվելու: Շատ լավ իմանալով, որ իր վերջը կգա, նա ութ տարի ջանացել է, որ նման բան տեղի չունենա»,-ընդգծեց Սարգիս Հացպանյանը, ով նաև նշեց, որ ընտրություններ անցկացնելու մասին հոգևոր ժողովի որոշումը, հենց Անկարայի «դաբրոն» է եղել: Ըստ նրա՝ Թուրքիան ամեն ինչ անելու է, որ իր ցանկալի թեկնածուն, Արամ Աթեշյանի նման, իրենց ենթարկվող մեկը լինի: