01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Ինձ «Շանթում» պատերի տակ դավաճան են անվանելու

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող X-Facto» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «X Factor» նախագծում Դրախտիկ գյուղի մասնակից, 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածքին:

«Արվեստն ու շոուն դրանք միմյանց հետ սերտորեն կապված երևույթներ են։ Իսկ տգիտությունը, ինտելեկտի պակասությունն ու ցինիզմը դրանք առհասարակ արվեստից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են։ Շատ եմ ցավում, որ իմ կողմից շատ սիրելի «Շանթ» հեռուստաընկերության եթերը , որի միջոցով գյուղից եկած ինձ նման երիտասարդներին ժամանակին մեծ ճանապարհ է հարթել այսօր ապականել են «շոու» բառի տակ և հանրությանը կերակրում են համաշխարհային նախագիծը թերարժեք մտածողության, թիթեռի կյանք ունեցող, քստմնելի ու էժանագին իբրև «ռեյտինգ» ապահովող միջոցներով։

ԱՓՍՈՍ ….. ՑԱՎՈՒՄ ԵՄ ԲԱՅՑ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Հ.Գ. Գիտեմ, որ սրանից որոշ լածիրակներ առիթը բաց չեն թողնի և ինձ «Շանթում» պատերի տակ դավաճան են անվանելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ