08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սուրենավանի ՏԸՀ նախագահին կնշանակի “Օրինաց երկիր”-ը

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արարատի մարզի Սուրենավան համայնքում 2013թ. հունիսի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

Համաձայն իրականացված բաշխման` արտահերթ ընտրությունների համար կազմավորված թիվ 18/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի “Օրինաց երկիր” կուսակցության ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը` “Ժառանգություն”  կուսակցության ներկայացուցիչը:

Հերթական նիստում քննարկվել են նաեւ “Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ