07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Երեւանում երեք երիտասարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ երկուսը մահացել են․ Shamshyan.com

Նախօրեին ուշ երեկոյանարտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։

Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանն էր։ 2 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, թե նշված անձինք որտեղից են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ այս պահին քննչական աշխատանքներ են կատարում քննիչները։

Նշված վայրը Չարբախ թաղամասում հայտնի «Լիկա» գեղեցկության սրահն է։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, վարչության պետի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություներով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 34-104 հոդվածի, 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով։

00.10 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս վիրավորը՝ 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ