Գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: Ինչպես տեղեկացրին Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և գլխավոր վարչությունից, նոյեմբերի 12-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:
Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ և մարդկային որակներ` նրան մաղթելով արդյունավետ ծառայություն:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանման նախկին հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանին ծառայության համար՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման գործում:
Նախագահին ուղեկցել են Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: