20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կամայական ու ֆանտաստիկ հաղթանակ

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018 թվականի ընտրական փուլում քիչ առաջ հաղթանակ տարավ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ, որին զիջում էր 0:2 հաշվով: Վերջին վայրկյաններին խփած գոլը 3:2 հաշվով պատմական հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին:

 

Առաջին խաղակեսում՝ 36-րդ և 38-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ Չեռնոգորիան առաջ անցավ, սակայն երկրորդ խաղակեսում Հայաստանը կարողացավ կամային հաղթանակի հասնել: 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը, 74-րդ րոպեին՝ Վարազդատ Հարոյանը, իսկ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ պարգևեց մեր ընտրանուն:

 

Հայաստանի ընտրանին անցկացրած 4 խաղում վաստակում է իր առաջին 3 միավորներն ու շրջանցում վերջին տեղում հայտնված Ղազախստանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ