15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմությունից որքան հեռու, այնքան լա՞վ /վիդեո/

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոր կուսակցություն է ցանկանում հիմնել:

Henaran.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում գործընթացը: Ղուկասյանն ասաց, որ նախաձեռնման փուլում են դեռ գտնվում: Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կոչվելու կուսակցությունը, դա անդամներն են որոշելու: Սակայն բացահայտ է, որ կուսակցության հիմքում լինելու է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոությունը, և նա գործելու է ընդդիմադիր դաշտում:

Հարցին, թե ինչպես է անելու, որ թույլ ընդդիմություն չլինի, տարբերվի ներկայիս ընդդիմադիրներից, որոնց իշխանությունը և շատ քաղաքագետներ թույլ են համարում, Ղուկասյանը ժպտալով պատասխանեց. 

”Եղած ընդդիմությունից ոչ մեկին թույլ չենք տալու մտնել այդ կուսակցություն”: Մեր դիտարկմանը, որ ինքն աջակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն չի ցանկանում, որ իրենց կուսակցություններն այժմ համագործակցեն, նա ասաց.

”Ես աջակցում էի, որպեսզի ընտրության արդյունքում 540 հազար ձայները արդյունավետ քաղաքական մի իրականություն դառնային և, բնականաբար, չեմ փոշմանում աջակցության համար, որ ցուցաբերել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին”:

Ղուկասյանի խոսքով` այս փուլում ավելի կարևոր է նոր հանրային ֆորմատներ ձևավորել, ոչ թե ներկայիս ընդդիմադիր զանգվածը վերադասավորել:  

Իսկ ով է լինելու նոր շարժման լիդերը, արդյոք Անդրիաս Ղուկասյանը կարող է լավ լիդեր լինել: Ինչու հիմա, երբ կարող է սոցիալական բունտ առաջանալ Ղուկասյանը չի ցանկանում ղեկավարել այդ բունտը, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ