Մայիսյան հաղթանականերն ուժ են տվել մեր ազգին. Սեյրան Օհանյան
“1918թ. մայիսյան հաղթանակները՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, խորհրդավոր են մեր պատմության համար: Դրանք հերոսապատումներ են, որ ոգեղեն ուժ են տվել մեր ժողովրդին՝ հետագա մեծ արարումների, պայքարելու, հաջողություններ ունենալու եւ հաղթելու համար. Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարությանը “,-Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը համոզված է, որ Հայաստանի դեմ ագրեսիայի կազմակերպման, մեր խաղաղ անդորրը, մեր ժողովրդի խաղաղ արարումը խաթարելու դեպքում պետք է միասնաբար պայքարել: “Մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, իհարկե, եւ՛ Զինված ուժերով, եւ՛ տնտեսությամբ, եւ՛ բնակչության պատրաստակամությամբ, եւ՛ արտաքին ու ներքին քաղաքականությամբ, նաեւ կրթության ու գիտության անմիջական մասնակցությամբ”,- ասաց նա:
Հայոց բանակը պատրաստ է իրեն պարտադրված պատերազմին:
Նախարար Օհանյանը նշեց, որ Հայոց բանակն ամեն օր պատրաստվում է իրեն պարտադրվող պատերազմին: “Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե լինի պատերազմ, մենք պատվով, անձնուրացաբար կռվելու ենք մեր հայրենիքի համար”,- հավաստիացրեց նախարարը: