8 տարեկան աղջկան խաչել են շենքի պատին.թեկնածուն չգիտի՞ /վիդեո/
“Ահազանգ” ՀԿ նախագահ Ջուլիետա Երեմյանցը դժվարանում է հասկանալ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանին: Նա գտնում է, որ Ադրբեջանը դիվանագիտական մոտեցում է ցուցաբերել` դրական արձագանքելով Գրիգորի Այվազյանի Ադրբեջանի նախագահ դառնալու նկրտումներին.
“Այդ մարդը երբ դուրս է եկել Բաքվից` մեծ տղա է եղել. խելքը հաստատ հասել է, թե շուրջը ինչ է կատարվում: Նա տեսել է, թե ադրբեջանցիները ինչ են անում հայերի հետ: Սումգայիթում նորածին երեխաներին գազօջախի վրա վառել են: Բաքվի մեր փողոցում 8 տարեկան աղջկան շենքի պատի վրա խաչել են”,- Henaran.am-ին պատմեց Ջուլիետա Երեմյանցը:
Նա բազմաթիվ սահմռկեցուցիչ պատմություններ հիշելուց հետո իր զայրույթն ու զարմանքը կրկին ուղղեց Գրիգորի Այվազյանին.” Քեզ էնտեղ ով է ընտրելու: Դու արդյոք դրանով Ադրբեջանի ջրաղացին ջուր չես լցնում”:
Ջուլիետա Երեմյանցի կարծիքով իրականում Ադրբեջանահայ ասամբլեայի նախագահի ետևում ոչ մի լուրջ համայնք էլ չկա: Ամենուր նրան ուղեկցում է միայն մայրը, սակայն վերջինս խոսում է 1 միլիոն մարդու անունից:
Թե ինչու ՞ է Ադրբեջանը դրական արձագանքել Գրիգորի Այվազյանին և կիրականացնի արդյո ՞ք նա իր քարոզարշավը Ադրբեջանում հարցերի մասին Ջուլիետա Եփրեմյանը մանրամասն դիտարկումներ արեց:
Զրույցի մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: