15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

2017-ի ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի փոխհատուցումները կպարզեցվեն

2017 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի փոխհատուցումների վճարումները ավելի կպարզեցվեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողներին ասել է Հայաստանի Ավտոապահովագրվողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով պատճառված վնասի դիմաց փոխհատուցում ստանալու համար բավական կլինի սեփական ապահովագրական ընկերությանը դիմելը: Ընկերությունն էլ կփոխանցի փոխհատուցման գումարը, որը հետագայում ետ կստանա մեղավոր կողմի ապահովագրվողից: Այսպիսով, ավտոսեփականատերերը կարող են գործ ունենալ միայն ապահովագրական այն ընկերության հետ, որի հետ պայմանագիր են կնքել: Հետեւաբար՝ նրանց ներկայացվող պահանջները կմեծանան, նաեւ կմեծանա նրանց միջեւ առողջ մրցակցությունը:

«Դրանից բացի, բազմակի կկրճատվեն փոխհատուցումների ժամկետները. պարզեցված (ապահովագրական այն դեպքերում, որոնք բարդ քննություն չեն պահանջի) ժամկետը 9 – 81 օրից կկրճատվի մինչեւ 6 – 17 օր, իսկ ստանդարտ դեպքերում՝ 16 – 119 օրից մինչեւ 10 – 41: Կմեծացվի նաեւ ապահովագրական մեկ դեպքի համար փոխհատուցման շեմը: Առայժմ մեկ տուժողը առողջությանը պատճառված վնասի դիմաց կարող է ստանալ մինչեւ 3,3 մլն դրամ եւ մինչեւ 1,8 մլն դրամ գույքին պատճառված վնասի դիմաց: Իսկ մեկ պատահարի ընթացքում բոլոր տուժողների համար շեմը կազմում է 10 մլն դրամ՝ առողջության դիմաց եւ նույն 1,8 մլն դրամը գույքի դիմաց: Իսկ 2017-ի ապրիլի 1-ից բոլոր տուժողների համար առավելագույն փոխհատուցումը կկազմի 33 մլն դրամ՝ առողջությանը պատճառված վնասի դիմաց եւ 18 մլն՝ գույքի դիմաց (այսինքն՝ տասնապատիկ ավելի փոխհատուցում մեկ տուժողի համար): Բոլոր փոփոխություններն ավտոմատ ուժի մեջ կմտնեն 2017-ի ապրիլի 1-ից՝ ինչպես նոր, այնպես էլ գործող ԱՊՊԱ պայմանագրերի համար»,- ասել է Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ