01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Շեֆին» ճշտելու խնդիր կա. Առավոտ

Ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի «շեֆը» թատրոնի տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկա­վարը, որը թատրոնի դիմա­գիծն է կերտում, աշխատում է տնօրենի ենթակայությամբ: Ավելին, այդ օրենքը լծակ է ստեղծագործական տարաձայնություններ ունեցող գլխավոր ռեժիսորից կամ գեղարվեստա­կան ղեկավարից ազատվելու համար: Ոմանց համոզմամբ` Թատրոնի մասին օրենքի դեպքում հնարավոր կլինի կարգավորել տնօրեն-գեղարվեստական ղեկավար հարա­բերությունները:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե­միական թատրոնի գեղարվես­տական ղեկավար Արմեն էլբակյանը, սակայն, այլ կարծի­քի է: Նրա համոզմամբ այդ կնճիռը կարելի է այլ կերպ հարթել: «Իմ կարծիքով` դա կարելի է կարգավորել թատ­րոնի կանոնադրությամբ, որովհետեւ Թատրոնի մասին օրենքը շատ բարդ ինստիտուտ է, ու պատահական շէ, որ Ռուսաս­տանի նման հզոր երկիրը դեռեւս չի ընդունել նման օրենք:

Օրենք ստեղծելը դժվար է, հազար ու մի բանի հետ պետք է համապատասխանեցնել»,- թերթի հետ զրույցում շեշտեց պարոն էլբակյանը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ խոստովանեց, որ վիճելի խնդրի վերաբերյալ նախարարությունը թատերական հանրությունից միայն ծիծաղելի կարծիքներ է ստացել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ