28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ձևավորվեց հրատապ իրադարձություններին արագ արձագանքման մշակույթ»

Օգտատեր Կարեն համբարձումյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Անկախ նրանից, թե այս կառավարությունը 6 ամիս անց շոշափելի ինչ արդյունքների կհասնի, կամ կլինի առհասարակ որոշակի տնտեսական առջընթաց, թե ոչ, մի բան պարզ է՝ կառավարությունը պետական համակարգում ձևավորեց հետադարձ կապի, հրատապ իրադարձություններին արագ արձագանքման մշակույթ։
Թե որքանով է սա արդյունավետ և որքանով է այս մարտավարությունը մտնում կառավարության PR արշավի մեջ, սա դեռ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ սա հասարակության հետ բաց և հասանելի հաղորդակցման ավանդույթի արմատացում է, միանշանակ է։ Այս մշակույթն իսպառ բացակայել է նախորդ կառավարությունների և պետական այլ գերատեսչություններում, երբ հասարակությանն անհանգստացնող և բուռն քննարկման արժանացած խնդիրները կա՛մ անտեսվել են, կա՛մ դրանց պատասխան է տրվել շատ ուշ, և որպես կանոն՝ տրվել են լղոզված կամ ցինիկ բնույթի պատասխաններ։
Իհարկե, Առաջին տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ պատկան մարմինների արձագանքը սկզբում ոչ ադեկվատ էր և ուշացած, սակայն օրեր անց վարչապետը հասարակությանը հայտնեց իր դատապարտող կարծիքը։ Նույնը վերաբերում էր առողջապահության նախարարի մոտեցմանը, ինչին շատ արագ արձագանքեց վարչապետը և ստիպեց վերանայել իր գործելաոճն ու վերաբերմունքը։
Անկախ ամեն ինչից՝ հասարակությանը հուզող այս խնդիրներին այս՝ թեկուզ առերես, մտահոգ վերաբերմունքը դրական միտում է պետական համակարգում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ