22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

«Տուգանքների չափը պետք է վերանայել»

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  ողջունելի է   ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմանն ուղղված  փոփոխությունները։

Ըստ նրա՝  միայն մեծ ցանկության դեպքում դա  կարելի է  համարել բիզնես. «Դա  ուղղակի ռեկետ էր: Այլ երկրներում էլ կան նման ծառայություններ, բայց դրանից գոյացած գումարը գնում է պետական բյուջե: Դա բիզնես չէր, դա քվոտավորված տեղ էր, ինչ բիզնես, ինչ ռիսկ, 20 գրամ գիծ ես քաշում՝ փող ես առնում: Էդ նույն գիծը կարող էր քաշել համայնքապետարանը, քաղաքապետարանը»։

Նա հավելեց, որ տուգանքների չափը եւս պետք է վերանայել. «Դրանք պետք է համապատասխանեն մարդկանց գրպանին», – շեշտեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ