26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության ծրագիրն ինքը 6 ամսվա խնդիր է. Արամ Կարապետյան

«Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը, կարմիր գծերից ու արագաչափ սարքերից ստացված եկամուտները պետությանն ուղղելը զուտ նախընտրական բնույթ է կրում»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Կարապետյանը նկատեց, որ  խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունը բացարձակապես միտք չունի խորքային փոփոխություններ իրականացնել։

Քաղաքական գործչի խոսքով՝ գլխավորը հարցը, որի շուրջ պետք է քաղաքացիները մտածեն, դա այն է, թե ինչու 2008 թվականից իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանը ավելի շուտ բարեփոխումներ չձեռնարկեց։

«Կառավարության ծրագիրն ինքը  6 ամսվա խնդիր է։ Ես չգիտեմ աշխարհում որևէ երկիր, որտեղ նոր կառավարությունը 6 ամսվա ծրագիր ներկայացնի»,- ընդգծեց  Կարապետյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ