26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ոսկե ծիրանի” հանդեպ հետաքրքրությունը աճել է

 “Ոսկե ծիրան”  միջազգային կինթփառատոնը մեկնարկեց իր առաջին ասուլիսը: ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսին մասնակցում էին  ՀՀ մշակույթի մախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և “Ոսկե ծիրան” կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Այս տարի “Ոսկե ծիրան” փառատոնը կտոնի իր հոբելյանական 10 տարին: «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը:

« Փառատոնին կհյուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալերի» արժանացած Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն և նշանավոր կինոգործիչ Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:

“Ոսկե ծիրանի” հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Եթե անցած`2012 թվականին փառատոնի մասնակցության հայտ էին ներկայացրել  67 երկիր,ապա այս տարի այդ երկրների թիվը հասել է 97-ի:

Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային բարձրորակ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ, նախատեսվում է իրականացնել նաև դասընթաց՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Արդյունքում՝ փառատոնի օրերին համատեղ ուժերով կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ