26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանին ներկայացնելուց հետո անդրադարձավ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարություններին, թե ֆուտբոլին վերաբերող հարցերը պետք է լրջորեն քննարկել:

Ռուբեն Հայրապետյանը նշեց՝  Հրաչյա Ռոստոմյանը «անկապ» խոսում է. «Սպորտի նախարարը, որ խոսում է անկապ, ֆուտբոլը սենց, ֆուտբոլը… ֆուտբոլը տենց չի ա՛յ ժողովուրդ ջան»,- ասաց Ռուբեն Հայրապետյանն ու հավելեց, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը թող զբաղվի իր գործով:

«Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով: Նա այնքան չգիտի ֆուտբոլ, ու իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Եթե նա զբաղվի, ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ Հրաչյա Ռոստոմյանը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում երկրորդ անգամ նշանակվել է 2016 թ. սեպտեմբերի 27-ին, իսկ մասնագիտությամբ ատամնաբույժ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ