01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց

«Գործադիր իշխանությունների համակարգում պետք զարգացնել է ազդարարների համակարգ»,-այսօր Կառավարության  նիստի ժամանակ նկատեց  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարջապետը հարցի շուրջ հանձնարարական տվեց Արդարադատության նախարարին:

Նրա խոսքով արտասահմանում գործում է ազդարարների ինստիտուտ, որոնք տեղեկացնում են պետական մարմինների աշխատանքում թերացումների մասին։ Բայց փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պայմաններում այդ մոտեցումները չեն կարող շատ արդյունավետ լինել։

«Տարբեր երկրներում այդ մարդկանց  կանոնավոր կերպով մի ոլորտից մյուսն են տեղափոխում, ինչը Հայաստանում նույնպես պակաս արդյունավետ կլինի»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարարին 2 ամսվա ժամկետում ներկայացնել առաջարկներ ազդարարների ինստիտուտի զարգացման մասին  առաջարկներ, որոնք արդյունավետ են հայաստանյան պայմաններում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ