“Զվարթնոցը” չի արժանանա “Փակ շուկայի” բախտին
“Զվարթնոց”օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվելու, դա ընկերության սեփականությունը չէ եւ այդ շենքերը-շինությունները ՀՀ սեփականությունն են: “Մենք որպես կառավարիչ տեսակետ ենք ներկայացնել, որ հինգ տարի հետո կարող է օդանավակայանի մեծացման հետ կապված քանդվի շենքը: Բայց ոչ մի քննարկում չի եղել եւ ցանկություն էլ չկա: Հետագա զարգացման համար գուցե”,-այսօր լրագրողներին ասել է “Արմենիա” միջազգային օդանավակայնի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխեյանը:
Հիշեցնենք, “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետին` “Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն ստանալու նպատակով: Քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը մերժել է դիմումը:
“Զվարթնոցի” հին շենքը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության նմուշ է, Վիեննայում եղած ճարտարապետների կոնգրեսում արդեն իսկ դրա մասին նշել են և դիմել են խնդրանքով, որ հատուկ հոգածությամբ վերաբերվեն: Մեզ մոտ հակառակն է, երբ շենքը ապրելու իրավունք ունի, այդ շենքն ուզում են արագ ոչնչացնել”,- այս առիթով ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: