15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ այդ հարցից հետո նա հրաժարական տվեց»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2017 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ  ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե որքանով է ՀՀ-ում արդարացված ՄԻՊ ինստիտուտը և արդյոք  ՀՀ-ին պետք չէ՞ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ։ «Պարոն Թաթոյան, ես այս հարցը տվել եմ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեսյանին, որից հետո նա հրաժարական տվեց, չգիտեմ էլ դա հրաժարական էր, թե ինչ էր։ Հասկացանք, որ ժողովրդավարական երկրներում այդ ինստիտուտը պետք է լինի, բայց ի՞նչ եք կարծում, մեր երկրում դրանից շատ բան կփոխվի, թե՞ ոչ։

Այսօր երկիրը գնում է բիզնես զարգացման ճանապարհով, հիմա մեզ բիզնես-օմբուդսմեն պետք է, թե պետք չէ»,-հարցրեց պատգամավորը։ Ի պատասխան Ա․ Թաթոյանը նշեց, որ թեր բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը կարևոր է, բայց Հայաստանի սահամանդրության լուծումներն են այնպիսին, որ օբուդսմենի որևէ այլ կառույց մեզանում չի կարող ստեղծվել։ «Միակ կառույցը ՄԻՊ-ն է։ Ավելի ճիշտ է՝ պետությունն իր միջոցները գործող կառույցի զարգացմանն ուղղի, քան այլ կառույցներին»,-ասաց նա և չարձագանքեց պատգամավորի այն դիտարկմանը, թե արդյոք ՄԻՊ ինստիտուտ ունենալը ՀՀ-ի համար անհրաժեշտություն է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ