Եթե Երևանի վրայով անցնող արևի էնեգիան հավաքվի, կբավականացի Հայաստանին էնեգիայով ապահովելու համար
1 կվտ էլեկտրաէներգիա արտադրող սարք ստանալու համար անհրաժեշտ է 100 դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:
Գիտնականը համոզված է, որ արևի էներգիայի օգտագործումը կարող է լիել այլընտրանք գազի գնի թանկացման և ատոմակայանի շահագործման աննպատակահարմարության պայմաններում:
“Առաջարկում ենք 5-10 տարում հելիոֆիկացնել Հայաստանը, որի արդյունքում կստանանք 400-800 հազար աշխատատեղ: Բնակչությանը բաժանելով 20 կվտ ուգնությամբ 350 հազար հելիոֆիկացման սարքեր, կարող ենք ստանալ հինգ ատոմակայանների արտադրած էլեկտրաէներգիա”:
Վ. Համազասպյանը նշեց, որ եթե Երևանի վրայով անցնող արևի էնեգիան հավաքվի, դա կբավականացի Հայաստանին էնեգիայով ապահովելու համար, ինչով կնվազի նաև ատոմակայանի շահագործման անհրաժեշտությունը:
“Շատ ցածր է սարքի ինքնարժեքը` 1 կվտ էներգիա արտադրող սարքը կլինի 100 դոլարի սահմաններում, իսկ 1 կվտ-ը` 32 լումա”,-տեղեկացրեց մասնագետը` հավելելով, որ մեկ տնտեսության համար բավական է 5-10 կվտ հզորությամբ սարք, որը կարժենա 500-1000 դոլար:
Խնդիրը կայանում է նրանում, որ այն կդառնա մրցակից էներգիայի արդեն օգտագործվող աղբյուրների համար: “ԱԺ-ից սպասում ենք, որ կընդունվի օրենք այլընտրանքային աղբյուրների օգտագործման դեպքում մասնավորից հարկում չկատարելու վերաբերյալ”,-նկատեց պարոն Համազասպյանը: