20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել են վրան … Գրիգորիչը ներողություն խնդրողը չի

՛՛Բնական է, երբ մարդկանց ծեծում ես, պիտի թողնես մինչև վերջ լացեն, հանգստանան, նոր պատասխանես: Ես չէի կարծում, որ անվերադարձ պիտի լինեին այդ արտահայտությունները, դրանք դիպուկ էին ու տեղին, երբևիցե ՛՛Հանրապետականը չպիտի շշուկներով խոսի՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ իր հասցեին ուղղված մեղադրանքներին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից:

Պատրա՞ստ է ներողություն խնդրելու, Սահակյանը պատասխանեց. ՛՛Հարցը տալիս ես աչքերիս մեջ նայելո՞վ: Նմա՞ն եմ ես: Ես նորողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ առիթներ չկան՛՛:

Դիտարկմանը, որ Սահակյանն իր “շուլուխներով” խոչընդոտում է Ազգային ժողովի աշխատանքին, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ դա լրագրողների գործը չէ, լրագրողները պետք է ֆիքսեն աշխատանքը:՛՛Քեզ էլ պետք է մտքի հեղափոխություն՛՛,-լրագրողին ասաց Սահակյանը: 

Ռուբեն Հակոբյանի այն դիտարկմանը, թե տղամարդու արարք չէ, որ Սահակյանը վիրավորել է Զարուհի Փոստանջյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. ՛՛Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել են վրան: Ճղճղալ, լպիրշ արտահայտություններ անել ՛՛Հանրապետականի”, նրա լիդերի հասցեին… ես նրան չեմ վիրավորել, հակառակը դրական  խոսք եմ եմ ասել՛՛:

Իսկ Զուրաբյանի հայտարարությանը, որ Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով, Սահակյանը պատասխանեց.

՛՛Մեղք է, մեղք Լևոնը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ