09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը եւս մեկ անգամ զգուշացնում է

Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է  “Վերջին զանգը”: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում  են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

Այսօր, ժամը 11:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա:

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ