Ակցիայի մասնակիցներին քննարկման են հրավիրել. ԴԱՀԿ
2016 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում կազմակերպվել է ակցիա՝ երեխաների խնամքի և տեսակցության հետ կապված դատական ակտերի կատարման առնչությամբ։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Հարկադիր կատարման ծառայության Տեսչական և վերլուծական բաժնի պետը, որին և ակցիայի մասնակիցները ներկայացրել են գրավոր հարցադրումներ։
Ակցիայի մասնակիցների հարցադրումներն ուսումնասիրվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից և այսօր՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Լ. Արտաշեսյանը և Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գ. Միրիջանյանը հարցադրումների հեղինակներին ընդունել են և նրանց հետ մանրամասն քննարկել դրանք։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով կատարողական վարույթներում անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայություն,՝ Հարկադիր կատարման ծառայությունը ձեռնպահ է մնում քննարկման արդյունքների հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելուց՝ նպատակ ունենալով չվնասել քննարկվող կատարողական վարույթների կողմերի և երեխաների շահերը։