27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավարտվել է Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առեւանգելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կ. Բաժակյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով առեւանգելու, ինչպես նաեւ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են Արթուր Ամիրխանյանը եւ Արսեն Կարապետյանը:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. սեպտեմբերի 16-ին Արթուր Ամիրխանյանը, Արսեն Կարապետյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նույն քաղաքի ավագանու եւ  քաղաքապետի ընտրությունների ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին սատարելու, վերջինիս օգտին թռուցիկներ տարածելու, ինչպես նաեւ որպես ավագանու թեկնածու առաջադրվելու համար, ծեծի են ենթարկել Կ. Բաժակյանին, այնուհետեւ վերջինիս  կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խմբով բացահայտ առեւանգել են նրան, իր կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխել Արմավիրի մարզի Արշալույս գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամայի տարածք:

Նշված վայրում Արթուր Ամիրխանյանը Արսեն Կարապետյանի եւ այլ անձանց հետ, շարունակելով Էջմիածին քաղաքի ավագանու անդամի թեկնածու Կ. Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն ուղղված հանցավոր գործողությունները, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված, Կիրակոս Բաժակյանից պահանջել են հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրությանը մասնակցելուց: Այդ կերպ՝ վերջիններս խոչընդոտել են Կ. Բաժակյանի` որպես ավագանու անդամի թեկնածուի ընտրվելու իրավունքի  իրականացմանը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Արթուր Ամիրխանյանին եւ Արսեն Կարապետյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ  կետերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ 2 մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ