Անգրագետ ա, տգետ ա, կազյավկա ա. նախկին վարչապետն ու ՀԾԿՀ նախագահն իրար ՛՛կերան՛՛ /վիդեո/
Ազգային ժողովում գազի թանկացման քննարկում-լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարց ուղղելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ասաց, որ ակնկալում է Նազարյանի ճշգրիտ պատասխանը:
Այս առաջարկը բարկացրեց Նազարյանին, ով Բագրատյանին խորհուրդ տվեց չբորբոքվել և կոռեկտ արտահայտվել: Բագրատյանն իր հերթին Նազարյանին ասաց, որ նա Ազգային ժողովում է և պարտավոր է պատասխանել հարցերին:
Հարցն առնչվում էր նրան, թե երբ է կառավարությունը տեղեկացրել Ռոբերտ Նազարյանին, որ գազը թանկանալու է: Նազարյանը պատասխանեց հարցին և վերջում նորից անցավ իր ու Բագրատյանի նախկին թեմային: “Ոնց պատասխանեմ, որ չասես ֆռռացրել ա”,-հարցրեց Նազարյանը:
՛՛Դա էլ չլինի 2000 թվականը, երբ Գյումրիում միտինգի ժամանակ ինձ ասացիք անգրագետ ա, տգետ ա, կազլայկա ա, ու ես ձեն չհանեցի”,-ասաց Նազարյանը:
ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Նազարյանի խոսքից հետո չմիացրեց Բագրատյանի խոսափողը և հայտարարեց, որ քառօրյայից հետո իրենք շատ հոգնած են և դրանով եզրափակվեց բանավեճ-քննարկումը:
Հիշեցնենք ԱԺ-ն քննարկում է հրավիրել գազի սակագնի փոփոխման վերաբերյալ:
ՀԾԿՀ նախագահի եւ նախկին վարչապետի լեզվակռիվը՝ տեսանյութում: