20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղմո՞ւկ էր պետք նրանց. ԱԺ աշխատակազմը զարմացած է

Ազգային ժողովի աշխատակազմը պարզապես զարմացած էր այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահվածքից, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցելու խորհրդարանում կազմակերպված գազի սակագնի քննարկում-լսումներին:

Հինգ հոգու աշխատակազմը տեղ էր հատկացրել լրագրողների օթյակում: Սակայն Հ/Կ ներկայացուցիչները տասը րոպե նստելուց հետո հեռացան: Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել այդ Հ/Կ-ների կողմից:

“Չհասկացանք, աղմո՞ւկ էր պետք նրանց: Որ չթույլատրեինք, ուրիշ բաներ կտարածեին”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչը: Ի դեպ, Հ/Կ ներկայացուցիչներն անձամբ էին բանակցել աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի հետ եւ ստացել թույլտվություն:

Ինչպես  տեղեկացնում են ականատեսները, ԱԺ շենքից դուրս գալուց հետո՝ Հ/Կ-ականները բողոքի ակցիայի մասնակիցներին ասացին, որ իրենց ԱԺ էին տարել ոչ թե որպես քննարկման մասնակից, այլ՝ դիտորդ: Լրագրողների համար նախատեսված օթյակից  նրանք հնարավորություն ունեին միայն հետեւել քննարկմանը, եւ չէին կարող իրենց տեսակետը հայտնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ