27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հինգշաբթի կկարեմ բերանս…»

Օրեր առաջ Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն աշխատանքից ազատվելու պատճառով դիմել էր ծայրահեղ քայլի, հայտարարել էր հացադուլ և կարել էր շրթունքները:

Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր , որ ինքն աշխատել  է Վարդենիսի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ և իրեն անհիմն կերպով ազատել են աշխատանքից, իսկ նա մեծ վարկ է վերցրել, որը չի կարողանում վճարել և ի նշան բողոքի՝ Կառավարության դիմաց կարել էր իր բերանը՝ պահանջելով վերականգնել իր աշխատանք:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հորդորեցին քանդել կարերը ու սպասել վարչապետի պատասխանին: Այս պահին լավ եմ, գտնվում եմ տանը՝ Վարդենիսում: Վարչապետը իմ նամակին դեռ չի պատասխանել ու ես պատրաստվում եմ՝ հինգշաբթի  նորից կարել բերանս: Ես մինչև վերջ պայքարելու եմ, որովհետև ուզում եմ ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ: Դրա համար ինձ աշխատանք է պետք: Ես իմ բահն եմ ուզում ընդամենը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երանոսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ