08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գազի սուբսիդավորման մի քանի տարբերակ է քննարկվում

՛՛Դուք պետք է վայելեք այս չորս-հինգ տարիները, իսկ իշխանությունները զբաղված են քրտնաջան աշխատանքով: Եթե իշխանության մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, մենք նրանցից պետք է ազատվենք նաև ձեր օգնությամբ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հարցին, թե ինչ միջոցներով են սուբսիդավորելու գազի 30%-ը, վարչապետը  պատասխանեց.

՛՛Գազի նվազեցումը, որի մասին ես պաշտոնական նամակ եմ ուղարկել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին , գտնվում է մեր բանակցային գործընթացի օրակարգում և գտնվում է առաջնային փուլում։ Դա մեր բանակցությունների կարևորագույն կետերից մեկն է, որը մենք վարում ենք ռուս գործընկերների հետ։

Այն պահին, երբ համաձայնության կգանք, թե ինչպես ենք այդ 30%-ը կոմպենսացնելու, մենք ձեզ տեղյակ կպահենք, այս պահի դրությամբ քննարկվում են մի քանի տարբերակներ։ Եթե չեն ավարտվել, ես իրավունք չունեմ այդ բանակցությունները դարձնել հանրության քննարկման առարկա՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ