12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Փղախտով տառապող Աշոտը մշտական հսկողության ներքո կլինի

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ։

Արդյունքում կազմվել է բուժման երկարաժամկետ սխեմա` տասից ավելի դեղամիջոցի եւ պարագայի կիրառմամբ, որոնք նույնպես հիվանդին տրամադրվում են անվճար։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Աշոտ Գրիգորյանը մշտապես կգտնվի նախարարության եւ նեղ մասնագետների մշտական ուշադրության եւ հսկողության ներքո։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ