22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը կունենա պաշտոն, թե ոչ, բայց…»

«Սահմանադրության փոփոխությունը կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնտեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Պետք է լինի ֆիկտիվ նախագահ, ֆիկտիվ պետություն, ֆիկտիվ սահմանադրություն: Սահմանադրության փոփոխության իրական նպատակը դա էր: Հայաստանն այլևս չի ունենալու ընտրված պաշտոնյա»,- ասաց նա:
Ըստ Ազատ Արշակյանի՝ մեր երկրում որոշումներ են կայացնում Եվրասիական միության լիդերները. «Նազարբաևն ու Լուկաշենկոն Հայաստանում իրենց գործընկեր են ընտրել՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Մեզ չեն էլ հարցնում»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, չհանաձայնեց Ազատ արշակյանի հետ ասելով. «Մենք ինքներս ենք ընտրել ժողովրդավարության ուղին: Սահմանադրությամբ որոշվեց անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, քանի որ դա ավելի ժողովրդավար տարբերակ է: Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը կունենա պաշտոն, թե ոչ, բայց նա միշտ կզբաղվի ակտիվ քաղաքականությամբ»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ