Գազի նոր սակագինը որոշվել է
ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում արդեն անցկացվել են քննարկումներ և որոշել գազի նոր սակագինը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը` մասնավորապես նշելով.
“Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի թանկացմանը տեղեկացել է մայիսի տասնչորսին: Հաշվի առնլով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ”:
Հիշեցնենք, “ՀայՌուսգազարդը” գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել ՀԾԿՀ-ին `ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի`
– գործող սակագինը 132 000 դրամ, ներառյալ ԱԱՀ,
– առաջարկվող սակագինը 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: